Մերկելը Պուտինին հորդորել է հարգել Նավալնիի իրավունքները

123

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների համաժողովի ժամանակ, Վլադիմիր Պուտինին կոչ է արել հարգել 2,5 տարի ժամկետով դատապարտված Ալեքսեյ Նավալնիի իրավունքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինը, Մերկելը և Էմանուել Մակրոնը բանակցություններ են վարել տեսակոնֆերանսի ձևաչափով: Զրույցի ընթացքում նրանք քննարկել են իրավիճակը Դոնբասում, Սպուտնիկ V պատվաստանյութը ԵՄ-ում գրանցելու հեռանկարները և այլն:

Ըստ Զայբերտի, ինչպես կանցլերը, այնպես էլ Ֆրանսիայի նախագահը հայտարարել են, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է պահպանի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված իրավունքները:

«Նավալնիի գործով մեր պահանջները հայտնի են, դրանք, իհարկե, չեն փոխվել», Զայբերտին է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»: