Իրան ժամանեց Սպուտնիկ V-ի հինգերորդ խմբաքանակը

225

Հինգշաբթի օրը Թեհրան է առաքվել ռուսական Սպուտնիկ V կորոնավիրուսային պատվաստանյութի հինգերորդ խմբաքանակը: Այս մասին հայտնում է Իրանի «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը:

Սպուտնիկ V-ի առաջին խմբաքանակը Թեհրան էր ժամանել փետրվարի 4-ին, իսկ փետրվարի 9-ին Իրանը սկսեց բնակչության անվճար կամավոր պատվաստումները կորոնավիրուսի դեմ՝ օգտագործելով ռուսական պատրաստուկը:

Բացի դրանից, փետրվարի 28-ին երկիր է ժամանել չինական Sinopharm կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակով օդանավ, իսկ մարտի 11-ին Իրան է առաքվել հնդկական Bharat Biotech ընկերության պատվաստանյութի 150 հազար չափաբաժին: Նախատեսվում է, որ իրանական արտադրության պատվաստանյութի օգտագործումը կսկսվի գարնան վերջերին: