Բորելը ՌԴ-ին մեղադրեց դիվանագետների արտաքսման հետ կապված ագրեսիայի մեջ

115

Եվրոպական դիվանագիտության ղեկավար ժոզեպ Բորելը ագրեսիա է անվանել Մոսկվայի՝ երկրից երեք եվրոպացի դիվանագետների վտարելու փաստը։ Վերջիններս մասնակցել էին իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ցույցերին: Բորելն իր դիրքորոշումը հայտնել է France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Այցի նպատակն էր՝ ստուգել Ռուսաստանի վերաբերմունքը Եվրոմիությանը, և պատասխանը պարզ էր: Ռուսաստանն ընտրեց ագրեսիան՝ այցի կատարման ժամանակ եվրոպական դիվանագետներին վտարելով, ինչը հակասում է դիվանագիտական ​​վարքին», ասել է Բորելը:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը Մոսկվա էր ժամանել փետրվարի 4-ին: Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի persona non grata հայտարարված դիվանագետները վտարվելու են Ռուսաստանից: