Բայդեն․ ԱՄՆ իշխանություններին հաջողվել է արագացնել բնակչության պատվաստման գործընթացը

154

ԱՄՆ իշխանություններին հաջողվել է արագացնել նոր կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման գործընթացը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկյան ESPN հեռուստաընկերության լրագրողներին տված հարցազրույցում:

Ինչպես նշել է ամերիկացի առաջնորդը, 65 տարեկանից բարձր քաղաքացիների գրեթե 75%-ն արդեն պատվաստվել է՝ «բնակչության առավել խոցելի մասը»: Նա հայտարարել է, որ այս առումով վարակի տարածման տեմպերը պետք է «զգալիորեն նվազեն»:

Բայդենը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իր վարչակազմը մի քանի հազար մարդով ավելացրել է երկրում բնակչությանը պատվաստող անձնակազմը, ինչպես նաև բացել է դրա համար լրացուցիչ կենտրոններ: