Բայդենի որդին խոստովանեց, որ ուկրաինական ընկերությունից ստացած փողը ծախսել է թմրանյութի և ալկոհոլի վրա

75

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդի Հանթերը խոստովանել է, որուկրաինական Burisma գազային ընկերությունում իր աշխատանքից ստացած գումարը ծախսել է ալկոհոլի և թմրանյութերի վրա: Այս մասին ասվում է նրա «Գեղեցիկ բաներ» նոր գրքում, որը վաճառքի կհանվի ապրիլի 6-ին: Տեքստից հատվածներ հրապարակվել են The Washington Post-ում:

Իր հուշերում Հանթեր Բայդենը շեշտում է, որ եթե հնարավորություն ունենար, չէր սկսի աշխատել ուկրաինական ընկերությունում: Նրա խոսքերով, ընկերությունից ստացած գումարները միայն խորացրել են նրա կախվածությունը ալկոհոլից և թմրանյութերից:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի որդին բարոյականությունից զուրկ չի համարում այն, որ սկսեց աշխատել Burisma-ում, երբ Բայդեն-ավագը ԱՄՆ փոխնախագահ էր: Նա խոստովանում է, որ հոր քաղաքական կարիերան օգնել է իրեն, բայց պնդում է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ հայրը ոչ մի ապօրինի բան չեն արել, հատկապես Burisma-ի հետ կապված: