Xiaomi-ն կսկսի արտադրել էլեկտրամեքենաներ

157

Չինական սմարթֆոն արտադրող Xiaomi ընկերությունը հայտարարել է էլեկտրամեքենաների դուստր ձեռնարկություն ստեղծելու մասին: 10 տարվա ընթացքում ընկերությունում ծրագրվում է ներդնել 10 միլիարդ դոլար:

Դուստր ձեռնարկությունը 100%-ով կպատկանի է ՏՏ հսկային, այն կգլխավորի Xiaomi-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լեյ Ցզյունը: Առաջին փուլում նախատեսվում է ներդնել շուրջ 10 միլիարդ յուան ​​(մոտ 1,5 միլիարդ դոլար) նոր բիզնեսում, 10 տարվա ընթացքում ընդհանուր ներդրումը կկազմի 10 միլիարդ դոլար: Ընկերությունը մտադիր է առաջարկել բարձրորակ խելացի էլեկտրամեքենաներ, որպեսզի աշխարհում ամեն մարդ «կարողանա վայելել խելացի կյանքը ցանկացած պահի և ցանկացած վայրում», գրված է ընկերության թվիթերյան էջում: