Փորձագետը նախազգուշացրեց կորոնավիրուսի թեթև ընթացքից հետո սրտամկանի բորբոքման հավանականության մասին

168

Սրտի անբավարարություն և սրտամկանի բորբոքում կարող են զարգանալ այն ​​պացիենտների մոտ, ովքեր տարել են կորոնավիրուսային վարակը թեթև ձևով: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության գլխավոր ազատ գերիատոլոգ Օլգա Տկաչովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես դա նրա համար եմ ասում, որ շատերը չեն ուզում պատվաստվել <…>, մարդը հիվանդացել է կարծես թեթև կորոնավիրուսով, և հետո պարզվում է, որ կարող են լինել բավական լուրջ հետևանքներ, ասել է նա ՏԱՍՍ-ում կայացած մամուլի ասուլիսում: