Վերջին երեք ամսվա մեջ հիմնադրամը հատուցումներ է կատարել ու կատարում 3,155 գործերով, որը կազմում է շաբաթական 250 գործ

83

Զինվորների ապահովագրության հիմնադրամի(1000+) նախագահ Վարուժան Ավետիքյանի հայտարարությունը, –

Հայեր,

Վերջին պատերազմի արդյունքում Հիմնադրամը հատուցել է.

– 1671 զոհվածների ընտանիքների: Այսօր այս թվին կավելանա ևս 155-ը` դառնալով 1826.

– Այս պահին զոհվածների մասով հիմնադրամում առկա է 1023 գործ, որոնք ուսումնասիրվում են.

– Կամուրջ ծրագրերի ներքո հատուցել ենք 1329 գործերով:

Այսպիսով, վերջին երեք ամսվա մեջ հիմնադրամը հատուցումներ է կատարել ու կատարում 3,155 գործերով, որը կազմում է շաբաթական 250 գործ, մեր կողմից հրապարակայնորեն խոստացված 100 գործերի փոխարեն:

Հայտնում եմ նաև, որ ես անձամբ խրոնոմետրաժ եմ արել և յուրաքանչյուր հատուցման գործ պահանջում է միջինում 3 ժամ: Փաստացի հիմնադրամը հատուցումների վրա երեք ամսվա կտրվածքով ծախսել է 9,465 մարդ/ժամ կամ 1183 մարդ/օր: Ժամանակի մեծ մասը հատկացվում է օրինական շահառուներին հայտնաբերելու, նույնականացնելու, ամուսնաընտանեկան կապերը ճշգրտելու, բանկային հաշիվները բացելու ու փոխանցումները կատարելու վրա:

Այս պահին մենք կատարում ենք վճարային ու ծրագրային համակարգերի, ծառայությունների ու բազաների ԿԲ-ից հիմնադրամ տրանսֆորմացիա (ՏՏ անվտանգության նորմերի հնարավորինս խիստ պահպանմամբ), որի նպատակն է ավելի արդյունավետ դարձնել գործընթացները:

Մենք բոլորին հասնելու ենք: