Ռուսաստանում գրանցվեց COVID-19-ի առաջին պատվաստանյութը կենդանիների համար

180

Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ի աշխարհում առաջին պատվաստանյութը կենդանիների համար, որը մշակվել է «Ռոսսելխոզնադզոր»-ի գիտնականների կողմից: Այս մասին լրագրողներին ասել է վերահսկիչ գործակալության պետի տեղակալ Կոնստանտին Սավենկովը:

Ապրիլին կարող է սկսվել պատվաստանյութի զանգվածային արտադրությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա հավելել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին սկսված կլինիկական փորձարկումներին մասնակցել են շներ, կատուներ, բևեռաղվեսներ, ջրաքիսներ, աղվեսներ և այլ կենդանիներ: «Հետազոտության արդյունքները թույլ են տալիս եզրակացություն անել պատվաստանյութի անվտանգության և դրա բարձր իմունոգեն գործունեության մասին, քանի որ 100% դեպքերում պատվաստված կենդանիների մոտ կորոնավիրուսի հակամարմիններ են առաջացել», հավաստիացրել է նա: