Ձախի Հակոբը ազատության մեջ է, իսկ աջի Հակոբը՝ բանտարկված. Ինչ-որ բան սխալ չէ՞. Ռուբեն Մելիքյան

87

Ձախի Հակոբը պատերազմի ժամանակ ո՛չ մի արժեքավոր բան չի արել, թեև պարտավոր էր, իսկ Աջի Հակոբը որպես կամավոր անցել է ողջ պատերազմի դժոխքը, թեև պարտավոր չէր։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Ձախից Հակոբն է։ Աջից էլ է Հակոբը։

Կապիտուլյացիայի լուրն առնելուն պես՝ Ձախի Հակոբը ենթադրաբար մտել է մկան ծակը, որ շանսատակ չանեն, իսկ Աջի Հակոբը ենթադրաբար գնացել է Կառավարության շենք՝ երկիրը կործանողներին հարցեր ուղղելու։

Օրերից մի օր Ձախի Հակոբը հարվածել է լրագրողի դեմքին, վնասել է նրա գույքը, իսկ Աջի Հակոբը ոչ ոքի չի հարվածել, ոչ մի գույք էլ չի վնասել։

Ձախի Հակոբը ազատության մեջ է, իսկ Աջի Հակոբը՝ անազատության մեջ։

Ինչ-որ բան սխալ չէ՞…

Ազատությու՛ն Հակոբ Բերբերյանին»,- գրել է Մելիքյանը։