Հանրությունն իր կարծիքն արդեն արտահայտեց աղազարովների` հողային պատկանելության մասին դիրքորոշումներին. Թևան Պողոսյան

137

Կայացած պետությունը կաթվածահար պետությունից տարբերվում է ինստիտուտների աշխատանքով։ Հանրությունն իր կարծիքն արդեն արտահայտեց աղազարովների` հողային պատկանելության մասին դիրքորոշումներին, բայց մի հարց ինձ այդպես էլ հանգիստ չի տալիս։

Արցախի հանրապետության Ազգային Ժողով, ԱՀ քաղաքական կուսակցություններ, դուք է՞լ բան չունեք ասելու ՀՀ-ում հնչող` Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների մասին թուրքական դիրքորոշումների վերաբերյալ։

Եթե ունեք, ապա դա ինստիտուցիոնալ ասեք, այլ պարագայում եթե դուք ինքներդ ձեզ չհարգեք, ապա ո՞նց պետք է ուրիշներից պահանջեք ձեզ հարգել։

Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից։