ԿԸՀ-ն ընտրությունների անցկացման մասին տեղեկացել է մամուլից․ «Հրապարակ»

78

«Պարզվում է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղյակ չեն ո՛չ այն մասին, թե ինչ օրենսգրքով ենք գնալու ընտրությունների, ո՛չ ընտրությունների ժամկետի մասին։ Ընտրություններ կազմակերպող մարմինն այդ ամենի մասին իմանում է մամուլից։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրինք․ «Ձեզ համար անակնկա՞լ էին արտահերթ ընտրությունների որոշումը և վարչապետի հայտարարությունը»։ Պատասխանեց․ «Արտահերթ կամ հերթական ընտրությունները նշանակվում են նախագահի հրամանագրով։ Հենց նշանակվում են, մեր գործառույթները նոր մեկնարկում են»։ Այսինքն՝ վարչապետը խախտե՞լ է կարգը՝ ընտրությունների մասին հայտարարելով․ «Ընտրությունների նշանակման իրավական հիմքը նշեցի՝ հանրապետության նախագահի հրամանագիրն է։ Հրամանագիրը կլինի, էդ օրվանից կհաշվարկենք ժամկետները և կսահմանենք ժամանակացույցը»։

ԿԸՀ նախագահին հարցրինք նաև՝ իսկ վարչապետը Ձեզ հետ քննարկե՞լ է ընտրությունների անցկացման օրը։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ նման հարց չի քննարկվել»։ Այսինքն՝ Դուք էլ արտահերթի մասին վարչապետի ֆեյսբուքյան հայտարարությունից եք իմացել։ «Այդ հայտարարությանը ծանոթացել եմ էնպես, ինչպես մյուսները»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: