Երեխեքին դիտավորյալ են կորցրել, քանի որ շատ բան գիտեն.անհետ կորած զինվորների ծնողները ԱԺ-ում են

89

Անհետ կորած զինվորների ծնողները այսօր Ազգային ժողով էին եկել պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ հանդիպման և խնդրում էին տեղեկատվություն տրամադրել իրենց որդիների վերաբերյալ հարուցված քրեական գործերի ընթացքի մասին:

«Երեխեքին դիտավորյալ են կորցրել, քանի որ շատ բան գիտեն: Ավելի լավ է ադրբեջանցիների մոտ լինի երեխեն, քան գնդապետ Գոռ Իշխանյանի մոտ: Գոռ Իշխանյանը զինվորների ծնողներից փախած է, նույնիսկ հեռախոսահամարն է փոխել, որ չզանգենք, բայց այդպես չի լինելու, ինչքան իմ սիրտը բաբախի, այդքան նա ինձ հետ հարց է ունենալու»,-ասաց անհետ կորած զինվորի հայրը:

Զինվորի մայրն էլ պատմեց, որ երբ Գոռ Իշխանյանից հետաքրքվել է՝ իր երեխան ո՞ղջ է, թե ՝ոչ, Իշխանյանը պատասխանել է, որ հնարավոր չէ այդ վաշտից որևէ մեկը կենդանի մնար.

«Ըստ իս՝ երեխաներին մտադրված տվել են թուրքին, երբ նոյեմբերի 9-ից հողը եղել է թուրքինը, դու երեխեքին ամսի 11-ին ինչու՞ ես տվել թուրքին»,-ասաց անհետ կորած զինվորի Դավիթ Ասոյանի մայրը :

Վերջինս նշեց, որ հոկտեմբերի 10–ից մինչ օրս որեւէ տեղեկություն չունի իր որդու մասին:

Ծնողները նշեցին, որ դիմել են բոլոր մարմիններին, բայց որևէ արձագանք չկա իրենց խնդրին.

«Դիմել ենք կառավարություն, ոչ մի պատասխան չեն տալիս: Ասում ենք չորս-հինգ հոգի են այս գործի մեջ հանցագործները, անուններն էլ տալիս ենք, բերեք, որոշեք ով է մեղավոր: Այդ ժամանակ ՊԲ հրամանատար է եղել Ջալալ Հարությունյանն է եղել, Գոռ Իշխանյանն է եղել, Կարեն Առուստամյանը և Արցախի շտաբի պետը՝ Վարդանյան Կամոն» Գոռ Իշխանյանին գործուղել են,որպեսզի միտումնավոր ձգձգեն գործընթացը։

Աղբյուր` Փաստինֆո