Առաջիկա օրերին ԱՄՆ զինվորականները ծրագրում են հիպերձայնային հրթիռի փորձարկում․ ԶԼՄ-ներ

63

ԱՄՆ ռազմաօդային ուժերը այս շաբաթ կարող են իրականացնել AGM-183A հիպերձայնային հրթիռի հերթական թռիչքային փորձարկումը: Այդ մասին, ըստ The War Zone մասնագիտացված պորտալի, վկայում է Կալիֆորնիայի ափերի հարավ-արևմուտքում Խաղաղ օվկիանոսի մի մասի վրա թռիչքների արգելքի մասին ծանուցումը, որը տարածել է ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը:

Փորձարկումների ընթացքում Խաղաղ օվկիանոսից 15 կմ բարձրության վրա գտնվող B-52 ռմբակոծիչը կգցի հիպերձայնային հրթիռ: Այն պետք է հավաքի ձայնի արագությանը ավելի քան հինգ անգամ գերազանցող արագություն: