Ապրիլի 1-ից Խորվաթիա մուտք գործելու համար կարող է բավական լինել պատվաստված լինելը

78

Ապրիլի 1-ից Խորվաթիան թույլ կտա երկիր մուտք գործել ռուսական և չինական պատվաստանյութերով պատվաստվածներին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Խորվաթիայի ներքին գործերի նախարար, քաղաքացիական պաշտպանության ազգային շտաբի պետ Դավոր Բոժինովիչը:

Խորվաթիա մուտք գործելիս ճանաչվում են հակամարմինների արագ թեստերը, բայց կարելի է նաև մուտք գործել, եթե կա ապացույց, որ մարդը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, ներառյալ` ռուսական և չինական պատվաստանյութերով, կամ ավելի վաղ կորոնավիրուսով հիվանդացած լինելու ապացույց, ասել է Բոժինովիչը: Նա ավելացրել է, որ այդպիսի վկայականը կգործի 180 օր: