Այդ մարտական ընկերները հլու-հնազանդ մարսելու են անգամ իրենցից մեկի նկատմամբ իրականացված ապօրինությունը. Հենց սա է ողբերգությունը․ Երվանդ Վարոսյան

59

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանին հանել են գործից Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակում լայքելու համար, թե Նիկոլին քննադատող նյութով կիսվելու համար։ Անշուշտ սա ողբերգություն չէ, ավելին` սրտանց շնորհավորում եմ Անդրանիկ Անտոնյանին նիկոլի կոմիտեից ազատագրվելու կապակցությամբ։

Ողբերգությունը կայանում է այլ հանգամանքում. Անդրանիկ Անտոնյանը մասնակցել է 2020 թվականի հայ-թուրքական պատերազմին, նրա հետ միասին պատերազմին մասնակից են եղել նաև այլ քննիչներ։ Այսինքն նրանք ոչ միայն գործընկերներ են, այլ նաև մարտական ընկերներ։

Բայց կտեսնեք` այդ մարտական ընկերները հլու-հնազանդ մարսելու են անգամ իրենցից մեկի, իրենց մարտական ընկերոջ նկատմամբ իրականացված ապօրինությունը։ Ողբերգությունը հենց սա է` բոլոր տեսակի վեհ արժեքների բնաջնջված լինելը։ Սա է պատճառը, որ թուրքերը մեզ ներսից վերցրեցին, սա է պատճառը, որ մեզ պարտադրվեց պարտությունը, սա է պատճառը, որ կառավարության առաջին մասնաշենքում դեռ նստած է նա, ով նստած է»։