ԱՄՆ պետդեպը հաստատել է 44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցությունը․ hy.armradio.am

78

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է «Երկրների՝ 2020 թ. մարդու իրավունքների պաշտպանության զեկույցը», որում՝ «Երկրների՝ 2020 թ. մարդու իրավունքների պաշտպանության զեկույց. Հայաստան» բաժնում, անդրադարձել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։

Արցախյան 44-օրյա պատերազմի մասին բաժնում պետդեպը նշել է, որ «Ադրբեջանը, աջակցությամբ Թուրքիայի, կարողացել է իր վերահսկողությունը վերականգնել 4 շրջանների նկատմամբ, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ևս երեք շրջան խաղաղ ճանապարհով անցել են Ադրբեջանին»։

Այսպեսով` ԱՄՆ պետդեպն իր հերթին հաստատում է պատերազմին Թուրքիայի մասնակցությունն ու աջակցությունը Ադրբեջանին։

Զեկույցը՝ այստեղ: