Ամերիկացի փորձագետները ԿժԴՀ միջուկային օբյեկտում ակտիվություն են գրանցել

129

Ամերիկացի փորձագետները գտնում են, որ ԿԺԴՀ-ն վերսկսել է կամ պատրաստ է վերսկսել աշխատանքները Յոնբյոնի միջուկային կայանում պլուտոնիումի վերամշակման ուղղությամբ: Համապատասխան զեկույցը հրապարակվել է երեքշաբթի օրը Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի կայքում:

Փորձագետներն այդ եզրակացությանն են հանգել ՝ հիմնվելով մարտի 30-ի արբանյակային նկարների վրա: Դրանցում պատկերված է, թե ինչպես է «գոլորշի կամ ծուխ» բարձրանում միջուկային օբյեկտի տարածքում գտնվող շենքերից մեկի վերևից: Զեկույցում նշվում է, որ դա նշանակում է՝ հաստատությունը գործում է և ջեռուցվում, ինչը իր հերթին կարող է նշանակել Յոնբյոնում պլուտոնիումի «վերամշակման նոր արշավի սկիզբ կամ նախապատրաստում»:

Փորձագետներն ընդգծում են, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ակտիվություն է հայտնաբերվել ատոմակայանի հետ կապված ջերմաէլեկտրակայանում: Սա, ըստ փորձագետների, իրենց եզրակացությունների ևս մեկ ապացույց է: