Ադրբեջանը հրապարակել է Շուշիում Իսկանդերի հրթիռների բեկորների կորդինատները

74

Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունը (ANAMA) հայտարարել է, որ հայկական կողմն Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Իսկանդեր է կիրառել:

Թշնամական պետությունը հայտնում է մասնավորապես երկու պայթած հրթիռի մասին որոնց բեկորները հայտնաբերվել են Շուշիում:

Ադրբեջանական կողմը հրապարակել է հրթիռների բեկորների կորդինատներն ու դրանց համարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գեներալ Մովսես Հակոբյանն էր խոսել Իսկանդերի կիրառման մասին: Նիկոլ Փաշինյանն իր հերթին խոսել էր դրանց հրթիռների իբր 10 տոկոսով պայթելու մասին, ինչի համար ավելի ուշ ներողություն խնդրեց ռուսական կողմից: