Huawei-ը նախատեսում է թողարկել սեփական օպերացիոն համակարգով առաջին պլանշետը

112

Huawei-ը մտադիր է թողարկել MatePad Pro 2 պլանշետը, որը կդառնա Harmony օպերացիոն համակարգով առաջին նման գաջեթը: Ինչպես երեքշաբթի օրը հաղորդել է Gizmochina տեղեկատվական պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ, Huawei-ը շուտով պաշտոնապես կհայտարարի նորույթի թողարկման մասին:

Համեմատած առաջին MatePad Pro մոդելի հետ, պլանշետի նոր տարբերակը կունենա ավելի մեծ էկրանի չափ: Նախորդի անկյունագիծը 10,8 դյույմ էր, իսկ MatePad Pro 2-ը կլինի երկու տարբերակով`12,2 դյույմ և 12,6 դյույմ անկյունագծով: