AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործումից հետո Գերմանիայում հայտնաբերվել է թրոմբոզի ավելի քան 30 դեպք

102

Գերմանացի բժիշկները արձանագրել են երկրում AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործումից հետո թրոմբոզի ավելի քան 30 դեպք: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Der Spiegel-ը ՝ վկայակոչելով պատվաստանյութերի և կենսաբժշկական դեղամիջոցների մշակման գերմանական Պաուլ Էրլիխ ինստիտուտը:

Մարտի 29-ի դրությամբ Գերմանիայում գրանցվել է AstraZeneca-ի պատրաստուկով պատվաստումից հետո թրոմբոզի 31 դեպք, որոնցից 29-ը եղել է 20-ից 63 տարեկան կանանց մոտ, իսկ երկու դեպք՝ 36 և 57 տարեկան տղամարդու մոտ:

Բացի դրանից, 19 պացիենտների մոտ ի հայտ է եկել նաև թրոմբոցիտոպենիա, ինչի արդյունքում ուժեղ արյունահոսություն է առաջացել:

Ներկայումս AstraZeneca-ից Vaxzevria պատրաստուկի օգտագործումից հետո մահացությունների ընդհանուր թիվը, ինչպես նշում է Der Spiegel-ը, հասնում է իննի: Պատվաստումից հետո կողմնակի բարդություններ հիմնականում նկատվել են երիտասարդ կանանց շրջանում: