4,7 մագնիտուդ երկրաշարժ Ավստրիայում

140

Երեքշաբթի երեկոյան 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ավստրիայի Նոյնկիրխեն քաղաքի շրջանում: Այս մասին հայտնում է Ավստրիայի օդերևութաբանության և գեոդինամիկայի կենտրոնական ծառայությունը:

Ցնցումները զգացել է նաև Վիեննայում ՏԱՍՍ-ի թղթակիցը: Մասնավորապես, մի ​​քանի վայրկյան ցնցվել է ՏԱՍՍ-ի ներկայացուցչության շենքը:

Ավերածությունների և տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել: