«Ռուսաստանը թույլ չի տա, որ իր տարածք տեղափոխվեն ազգամիջյան հակամարտություններ»

171

Ռուսաստանը թույլ չի տա ագրեսիվ ազգայնականություն և ազգամիջյան հակամարտությունների տեղափոխում արտերկրից իր տարածք: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ազգերի միջև հարաբերությունների խորհրդի նիստում:

Նա նշել է, որ չնայած աշխարհում թեժ կետերի մեծ մասի առաջացման հիմքում ընկած են տնտեսական և քաղաքական պատճառները, այդ հակամարտությունների թեժացման համար, որպես կանոն, հրահրվում է ազգամիջյան և կրոնական անհանդուրժողականությունը:

«Թույլ չենք տա, որ այս տեսակի ցանկացած արտաքին բախում տեղափոխվի մեր երկիր», ասել է ՌԴ նախագահը: