Պուտինը Բայդենից կլիմայի գագաթաժողովին մասնակցելու հրավեր է ստացել

96

Մոսկվան կլիմայի օնլայն գագաթաժողովին մասնակցելու հրավեր է ստացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից: Հրավերը ստացվել է, ուսումնասիրությունն ընթացքի մեջ է, ՌԻԱ գործակալությանը հայտնել է աղբյուրը:

Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ջո Բայդենից Վլադիմիր Պուտինին ուղղված հրավերը կքննարկվի ըստ կարգի, Կրեմլում այդ թեման շատ է կարևորվում:

«Դուք գիտեք, որ նախագահը մեծ ուշադրություն է դարձնում կլիմայի խնդիրներին: Դուք գիտեք, որ Ռուսաստանը Փարիզի կոնվենցիայի մաս է, որ մեր երկիրը շատ պատասխանատու դիրք է գրավում, հետևողական», ասել է Պեսկովը:

Նրա խոսքերով, որոշ ժամանակ կպահանջվի որոշելու համար այդ իրադարձությանը Ռուսաստանի մասնակցության հարցը:

Կլիմայի վերաբերյալ օնլայն բանակցությունները տեղի կունենան ապրիլի 22-23-ը: