Պետության և պետականության դեմ գործած հանցանքների համար ներում չի լինելու` անկախ դրա պատճառներից և կատարող անձանց կարգավիճակից. Ղազինյան

102

Պետության և պետականության դեմ գործած հանցանքների համար ներում չի լինելու` անկախ դրա պատճառներից և կատարող անձանց կարգավիճակից։

Լինի դա վարչապետ, նախարար, դատավոր, դատախազ, թե քննիչ, բոլորը պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։

Հատկապես դատավորների, դատախազների ու քննիչների պարագայում պատիժը պետք է լինի շատ ավելի ծանր, քանի որ նրանց հանցավոր անգործության հետևանքով են քաղաքական գործիչները դավաճանել Հայրենիքը, սադրել պատերազմ, զոհաբերել 10.000-ից ավել զինվորներին և թշնամուն հանձնել Հայաստանի և Արցախի ինքնիշխան տարածքները։

Քրեական գործի վարույթով պարզ կդառնա, թե դատախազի ու ՀՔԾ պետի գործողությունների հիմքում հանցավոր անփությունն է, թե՞ պետական դավաճանության օժանդակությունը։

Արթուր Ղազինյան