Պատվաստումը սահմանափակումներից արագ դուրս գալու բանալին է

96

Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումը սահմանափակումներից արագ դուրս գալու բանալին է, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:

«Մեզ համար կարևոր և անհրաժեշտ է որակյալ, արհեստավարժ, մեղմ բացատրական աշխատանքներ տանել բնակչության մեջ այս դժվարին շրջանում պատվաստումների կարևորության վերաբերյալ, որպեսզի հասնենք հավաքական իմունիտետի այն ցուցանիշներին, որոնք սահմանված ժամկետում մենք դրել ենք մեր առաջ: Դա, իհարկե, ավելի առողջ ազգի երաշխիք է, մահացության նվազման և այն սահմանափակումներից արագ դուրս գալու երաշխիք, որոնցում մենք ներկայումս դեռ գտնվում ենք», ասել է Գոլիկովան:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ սահմանափակումներից դուրս գալու համար անհրաժեշտ է հասնել զանգվածային իմունիտետի, այսինքն ՝ պատվաստել բնակչության 60%-ին։