Պատերազմից անցել է ավելի քան 6 ամիս, բայց Հայաստանի իշխանությունը գաղտնի է պահում զոհերի թիվը

109

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 78 զոհի անուն։

Պատերազմի մեկնարկից անցել է ավելի քան 6 ամիս, բայց Հայաստանի իշխանությունը գաղտնի է պահում զոհերի, անհետ կորածների և գերության մեջ գտնվող զինծառայողների տվյալները։

Տարբեր աղբյուրներից ստացվող կցկտուր տեղեկությունների համադրմամբ՝ այս պահին հայկական կողմն ունի 100-ից ավելի գերի, 2000-ից ավելի անհետ կորած, 11.000 վիրավոր, 4000-ից ավելի զոհ։