Նիս քաղաքի իշխանությունները «Սպուտնիկ V»-ի նախնական պատվեր են արել

68

Ֆրանսիական Նիս քաղաքի իշխանությունները նախնական պատվեր են արել նոր տեսակի կորոնավիրուսային վարակի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է քաղաքապետ Քրիստիան Էստրոզին:

Լրատվամիջոցներից մեկի աշխատողի այն հարցին, արդյոք կատարվել է Ռուսաստանի Դաշնությունից շիճուկի նախնական պատվեր, ֆրանսիացի քաղաքական գործիչը պատասխանել է, որ «այո, կարելի է ասել, որ այդպես է»: Ըստ քաղաքապետի, պատվաստանյութը հունիսին կհաստատվի Դեղերի եվրոպական գործակալության կողմից:

Այս պատվաստանյութն արդեն օգտագործվում է տասնյակ երկրներում, BFM հեռուստաալիքի եթերում ասել է Նիցցայի քաղաքապետը: