Նիկոլից մենք հաստատ կազատվենք, իսկ թե ոնց ենք ուշքի բերելու իր աղանդի մարդկանց իրոք չգիտեմ. Արա Վարդանյան

73

Ինձ մոտ տպավորություն է, որ ինչ որ արտաքին ուժ, նիկոլի և իր թիմակիցների բերաններով արտահայտված մտքերով, փորձարկում է հայ ժողովրդի հանդուրժողականության և դիմադրության սահմանաչափը,- գրում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։

«Իրենք քանի գնում էլ ավելի են վիրավորում իրենց իսկ ընտրողներին, բայց արի ու տես, որ դեռ փաթատվողներ կան, աղ ու հացով դիմավորողներ, ընտրելու խոստումներ տվողներ։

Արդեն մտածում եմ, որ մի օր նա հարթակից ասելու է, որ դուք հավաքվածներդ բոլորդ ոչ թե հայ եք, այլ թուրք ու իրեն կրկին շարունակելու են ծափահարել։

նիկոլից մենք հաստատ կազատվենք, իսկ թե ոնց ենք ուշքի բերելու իր աղանդի մարդկանց իրոք չգիտեմ…

Հ.Գ. հիշում եմ, երբ մոտ երկու տարի առաջ մի կին ասեց` հացը հազար դրամ էլ դառնա, մեկ է ձեզ ենք ընտրելու փաշինյան ջան։

Ընտրելու է, թե ոչ չգիտեմ, բայց որ հացի գինը օրեց օր թանկանում է` փաստ է»,- գրել է Վարդանյանը։