Համաշխարհային ռազմահոս

125

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը  հոդվածն է հրապարակել տարբեր պատերազմներում Թուրքիայի կողմից վարձկանների օգտագործման մասին։ Այս հոդվածում լրագրողը բացահայտում է մանկահասակ երեխաների հավաքագրելու, նրանց վարձկաններ դարձնելու Թուրքիայի գործողությունների մասին։

***

Ադրբեջանի Նախիջևանի կայազորի զորքերի համակարգման պլանի 2021 ուսումնական տարվա համաձայն`անցկացվել են համատեղ մարտավարական զորավարժություններ «Նախիջևանի կայազորի զորքերի համատեղ գործողություններ՝ պետական սահմանի խախտումները կանխելու համար» թեմայով:

***

Վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը երկու անգամ դիմել է Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեության վերականգնման դեմ ուղղված սադրանքների։ Այդ մասին տեղեկացնում են Արցախի ԱԳՆ-ից՝ մանրամասնելով, որ 2021 թ. մարտի 25-ին և 29-ին ադրբեջանական կողմը քարկոծել է Կարմիր Շուկա – Ստեփանակերտ և Ստեփանակերտ – Գորիս ճանապարհներով ընթացող քաղաքացիական ավտոմեքենաները։

Ընդ որում, երկրորդ դեպքում հարձակման է ենթարկվել Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ռազմական ագրեսիայի ընթացքում զոհվածների մասունքները տեղափոխող ավտոմեքենան։

***

Մինչև տարեվերջ Թուրքիայի ԶՈՒ-ին կտրամադրվի  6 միավոր Bayraktar Akıncı, որը կարող է ոչնչացնել ոչ միայն ցամաքային թիրախները, այլ նաև օդային։

***

Ադրբեջանցիները Շուշիիում ևս մեկ հայկական հուշարձան են ոչնչացրել

Այս անգամ վանդալիզմի զոհ է դարձել Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողը:

***

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ բոլորը պետք է հիշեն Վլադիմիր Պուտինի անձնական ներդրման մասին Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում։

***

ՌԴ-ի լավագույն մարտական տեխնիկայի ցանկում,  հայտնվել են С-400 «Триумф»  զենիթահրթիռային համակարգը, հինգերորդ սերնդի Су-57 անտեսանելի կործանիչը,  Т-90 М «Прорыв» և Т-14 «Армата» տանկերը, ինչպես նաեւ «Кинжал» հիպերձայնային ավիացիոն հրթիռային համալիրը:

***
Սաուդյան Արաբիայի երկու արտադրողներ`Intra Defense Technologies-ը և Advanced Electronics-ը, սկսել են Vestel Savunma-ի լիցենզիայով թուրքական միջին բարձրության և հեռահար Karayel-SU անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրությունը:

Աղբյուրը` Combat