Զախարովա. Սպուտնիկ V գնելու Ավստրիայի ծրագրերը ոչնչացնում են ՌԴ-ին մեկուսացնելու առասպելը

75

Սպուտնիկ V ռուսական պատվաստանյութ գնելու Ավստրիայի ծրագրերը ոչնչացնում են ագրեսիվ Ռուսաստանի առասպելը և դրա միջազգային մեկուսացման անհրաժեշտությունը: Այդ մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այն, ինչ կատարվում է Եվրոմիության բյուրոկրատիայի խորքում, նույնիսկ սարսափելի է պատկերացնել: Տարիներ շարունակ կառուցվող առասպելաբանությունը ագրեսիվ Ռուսաստանի և նրան մեկուսացնելու անհրաժեշտության մասին քանդվում է: Փոխշահավետ և փոխադարձ հարգալից հիմքերով համագործակցությունը Ռուսաստանի քաղաքականության կարգախոսն է՝ գործողության մեջ», ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հայտարարությունը Սպուտնիկ V-ի 1 միլիոն չափաբաժին գնելու վերաբերյալ նրա մտադրությունը: