Դատախազների համար նախատեսված դատարկ աթոռները եռամյա այս ողջ ֆարսի խորհրդանիշներն էին – ունայնության սիմվոլները. Ռուբեն Մելիքյան

98

Մարտի 1-ի գործով այսօրվա դատական նիստը նման էր վոլեյբոլի մրցախաղի, որում թիմերից մեկը ներկայանում է մեկ խաղացողով։

Պաշտպանության կողմն ամբողջ կազմով ներկայացել էր, իսկ մեղադրանքի կողմից ներկա էր միայն դատավորը։ Դատախազների չներկայանալը ոչ այլ ինչ էր, քան անհարգալից վերաբերմունք – միջնորդություն ունեին՝ թող գային, անձամբ հայտնեին։

Ինչ վերաբերում է դատարանի գործողություններին, ապա որևէ կերպ հասկանալի ու ընկալելի չէ չեղած հոդվածով ամբաստանվողների խափանման միջոցները վերացնելուց ձեռնպահ մնալը։

Դատախազների համար նախատեսված դատարկ աթոռները եռամյա այս ողջ ֆարսի խորհրդանիշներն էին – ունայնության սիմվոլները։

Կոտրած տաշտակի առաջ ոչ ոք չի ցանկանում նստել…

Ռուբեն Մելիքյան