Բայդենը չի նախատեսում հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ

116

78-ամյա ամերիկացի նախագահ Ջո Բայդենը չի նախատեսում հանդիպել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Կարծում եմ, որ նրա մոտեցումը բոլորովին այլ կլինի, և նա նման մտադրություն չունի», պատասխանել է Փսակին այն հարցին, արդյոք Բայդենը նախատեսու՞մ է բանակցություններ վարել ԿԺԴՀ առաջնորդի հետ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը:

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն համապատասխան պատասխանը կտա, եթե Հյուսիսային Կորեան շարունակի սրել լարվածությունը: Սպիտակ տան ղեկավարը այս հայտարարությունն արել է հյուսիսկորեական հրթիռների արձակման ֆոնին: