«Աշխարհը պետք է կանգնեցնի Ադրբեջանին». Շուշիում ևս մեկ հուշակոթող է գետնին հավասարեցվել

162

Ադրբեջանցիներն ավերել են Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողը։ Շուշիի քաղաքապետը նշում է`ոչնչացվում է ամենն, ինչ հայկական է։

Աշխարհը պետք է կանգնեցնի Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային այս վանդալիզմը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը` անդրադառնալով տելեգրամյան ալիքների տարածած լուրերին։

Նշենք, որ տելեգրամի հայաստանյան ալիքներն ահազանգում են, որ Ադրբեջանը հողին է հավասարեցրել Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողը։

«Ես տեղյակ չէի ևս մեկ կոթողի ոչնչացման մասին, սակայն չեմ էլ զարմանում։ Հարցն այն է, որ իրենք մշակույթի արժեքը չեն հասկանում, քանի որ սեփականը չունեն։ Վերջերս նաև Շուշիի հին հայկական գերեզմաններն են քանդել ու այնտեղ անհասկանալի մի շենք են կառուցում»,–ասաց Սարգսյանը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am