Այդ գումարով 3 կամ 4 զոհվածի ընտանիքի կարելի էր իրենց հասնող գումարները տալ. Վրթանեսյան

68

Հունիսի 18-ին կլրանա 2 տարին, ինչ Վահե Գրիգորյանը ընտրվել է ՍԴ անդամ, ստանում է համապատասխան աշխատավարձ, օգտվում է պաշտոնից բխող արտոնություններից ու սկզբունքորեն չի կատարում դատավորի իր պարտականությունները,- գրում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Բոլորը մի տեսակ արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ այո, ունենք այդպիսի լկտի մակաբույծ, դե հիմա տենց ա ստացվել, ի՞նչ արած, պիտի յոլա տանենք։

Եթե 2 տարի առաջ այսպիսի սյուժեով ֆիլմ նկարահանեին, կասեի շատ եք չափազանցնում, նման բան հնարավոր չէ։

Հ.Գ. Հավելեմ, որ մինչ պատերազմում զոհվածների այրիների ու երեխաների զգալի մասը դեռ սպասում են ու չեն ստանում օրենքով իրենց հասանելի գումարները, այս մարդը ոչ մի բան չանելու դիմաց պետբյուջեից ամսական ստանում է 793 հազար 680 դրամ։

Այդ գումարով 3 կամ 4 (կախված կոչումից) զոհվածի ընտանիքի կարելի էր իրենց հասնող գումարները տալ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրթանեսյանը։