ԱՀԿ. Պատվաստանյութերի անհավասար տարածումը քայքայում է տնտեսությունը

76

Կորոնավիրուսային պատվաստանյութերի անհամաչափ տարածումն ամբողջ աշխարհում կործանարար ազդեցություն է թողնում տնտեսության վրա: Այս հայտարարությունն Աբու Դաբիում արել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը աշխարհում պատվաստումների վերաբերյալ կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ:

«Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անհավասար բաշխումը ոչ միայն հակասում է բարոյականությանը, այլև կործանարար ազդեցություն ունի տնտեսության վրա», Agence France-Presse-ը մեջբերում է նրա խոսքերը։ «Քանի դեռ վիրուսը շրջանառվում է, մարդիկ կշարունակեն մահանալ, կխափանվեն առևտուրն ու ճանապարհորդությունները, իսկ տնտեսության վերականգնումը կհետաձգվի»: