Ил-112В նոր ռուսական ռազմա-տրանսպորտային ինքնաթիռն իրականացրել է երկրորդ թռիչքը

210

Ռուսական հեռանկարային ռազմա-տրանսպորտային Ил-112В ինքնաթիռը հաջողությամբ իր երկրորդ թռիչքն է իրականացրել Վորոնեժի ինքնաթիռաշինության ասոցիացիայում: Երեքշաբթի օրը Ил-112В-ի թռիչքը սկսվեց Մոսկվայի ժամանակով 11:35-ին, գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ, առաջին թռիչքից հետո ինքնաթիռը փոփոխության էր ենթարկվել: Ձեռնարկվել էին միջոցառումներ դրա քաշը նվազեցնելու ուղղությամբ։

Ինքնաթիռը ստեղծվել է An-26-ին և An-24-ին փոխարինելու համար։ Դրա սերիական արտադրությունը ծրագրվում է սկսել 2023 թվականին: