Վրաստանի վարչապետը պատրաստակամություն հայտնեց բանակցելու ընդդիմության հետ

127

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Եվրոպական խորհրդի ղեկավարի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպման ժամանակ երկրում քաղաքական ճգնաժամը շուտափույթ լուծելու նպատակով պատրաստակամություն է հայտնել ընդդիմության հետ կառուցողական երկխոսության: Այս մասին ասվում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության այսօրվա հայտարարության մեջ:

Հանդիպման ժամանամ մեկ անգամ ևս շեշտվեց, որ բոլոր կողմերը պետք է առաջնորդվեն ժողովրդի ու երկրի շահերով և որ անհաժեշտ է քայլեր ձեռնարկել փոխզիջումային լուծում գտնելու ուղղությամբ: