Սուեզի ջրանցքում նավի խցանման խնդիրը լուծված է

200

Սուեզի ջրանցքում գտնվող Ever Green բեռնարկղային նավի խցանման հետ կապված խնդիրը հաջողությամբ լուծվել է՝ չնայած տեխնիկական հսկայական դժվարություններին: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նավարկությունը Սուեզի ջրանցքով ամբողջությամբ կվերականգնվի երեք օրվա ընթացքում։

Եգիպտոսի ջրուղիների վարչակազմի ղեկավար Ուսամա Ռաբիան նշել է․ «մենք կարողացանք հաղթահարել ճգնաժամը և չօգտագործել նավի բեռնաթափման ծայրահեղ սցենարը»: