ՍԴ-ն հրապարակել է քրօրենսգրքի 300.1-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումն ամբողջությամբ

107

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1֊րդ Սահմանդրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշումն ամբողջությամբ։

Դատարանն արձանագրել է, որ Օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի», ընդգծել, որ դա տարածվում է նաեւ բլանկետային նորմի վրա։

Բացի այդ՝ ՍԴ-ն անդրադարձել է նաեւ Սահմանադրության մեջ 2015 թվականին կատարված փոփոխություններին՝ արձանագրելով, որ դրանից հետո քրեական օրենսգրքի դիտարկվող հոդվածը փոփոխության չի ենթարկվել։

Կից որոշումն՝ ամբողջությամբ

Աղբյուր` Փաստինֆո