Պուտինը բացատրել է, թե ինչու չի պատվաստվել տեսախցիկի առաջ

130

«Մենք պետք է կապիկություն անենք, ի՞նչ է, անպայման պետք է անենք այնպես ինչպես ինչ-որ մեկն անում է ինչ-որ տեղ», ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտնը «Ռոսիա-1» հեռուստաալիքի համար Պավել Զարուբինին տված հարցազրույցում:

«Դե, երևի, ոչ, որովհետև եթե այս մակարդակում ինչ-որ մեկը ցանկանում է ինչ-որ բան կեղծել, ինչ-որ մեկին խաբել, դա դժվար չէ անել: Կարելի է ցույց տալ պատվաստանյութ, բայց, ըստ էության, սրսկել աղի լուծույթ, ․․․ պարզապես վիտամիններ: Դա իմ կարծիքով լուրջ չէ», ասել է ՌԴ նախագահը: