Մի անգամ Պատմության թանգարանում մեզ պատմեցին Երևանի Պետհամալսարանի Կենտրոնական շենքի նախագծի և կառուցման պատմությունը

103

Լուսինե Հարոյան-Դալլաքյանի ՖԲ էջից, –

Մի անգամ Պատմության թանգարանում մեզ պատմեցին Երևանի Պետհամալսարանի  Կենտրոնական շենքի նախագծի և կառուցման պատմությունը:

Մտքիս մեջ հատկապես մնաց այն փաստը, որ նախագիծը մի քանի անգամ մերժվել էր Մոսկվայում, որովհետև այն ավելի շքեղ և գեղեցիկ էր եղել, քան Մոսկվայի Պետհամալսարանի շենքը:

Նախագիծը հետ էր ուղարկվում հենց այդ հիմնավորմամբ, որ միութենական հանրապետություններից մեկի մայր բուհի շենքը չի կարող ավելի գեղեցիկ լինել, քան Միության գլխավոր մայր բուհի շենքը:

Սակայն Տիգրանյանը (եթե չեմ սխալվում կոմպոզիտոր Տիգրանյանի որդին է եղել ճարտարապետը, եթե սխալ  եմ հիշում, ուղղեք) համառ է գտնվել և քիչ փոփոխություններ է արել նախագծի մեջ:

Ի վերջո այն հաստատվել է, և հիմա մենք ունենք Ալեք Մանուկյանի վրա այդ հոյակերտ շենքը:

Հասկանու՞մ եք, ինչն է ամենադաժանն այս ողջ պատմության մեջ` ոչ թե այդ շենքը վաճառել առաջարկողի անասունության ու տգիտության աստիճանը, այլ այն, որ այս կեղտարյուն բոշան ատում է մեր քաղաքը, նրա պատմությունը, նրա նվաճումները:

Չէ՞ որ դրանք պարզապես շենքեր չեն, դրանք մեր քաղաքի փառահեղ դրվագներն են, դրանք մեր պատմությունն են, մեր ծնողների, մեր տատիկ-պապիկների, մեր տան պատմությունն են:

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ստահակը ուզում է խաթարել, պղծել մեր քաղաքի դեմքը, նրա մշակույթը, ջնջել նրա պատմությունը, մեր ծնողների, մեր սիրելիների պատմությունը, զրկել մեզ այնքան հարազատ հուշերից, դարձնել մեզ անհայրենիք բոշա, ինչպիսին ինքն է: