Մինչև պատմության մի էջը չփակվի, նոր էջ չի բացվելու․ Վազգեն Մանուկյան

50

‼️Մինչև պատմության մի էջը չփակվի, նոր էջ չի բացվելու: Հիմա մենք գտնվում ենք այս խայտառակ էջի մեջ և չենք կարողանում այդ էջը շրջել: Իսկ հաջորդ էջում բազմաթիվ բարդությունների հետ հանդերձ, մեզ սպասվում են հսկայական հնարավորություններ: Ու փաստորեն այս էջը զոռով պահելու պատճառով, մենք չենք ստանում այն առավելությունները, որոնք կարող էինք ունենալ, եթե կարողանայինք էջը շրջել:

❗️80-ական թվականների վերջում աշխարհը մտավ մի նոր էջի մեջ, մենք այդ ժամանակ ուժեղ էինք և կարողացանք օգտվել այդ առիթից. մենք ստեղծեցինք մեր պետությունը, ստեղծեցինք բանակ, կարողացանք հաղթել պատերազմում:

❗️Հիմա աշխարհում նույնն է կատարվում, աշխարում նոր էջ է բացվում. մեծ պայքարներ են սկսվում ու նոր հնարավորություններ են ստեղծվում, բայց մենք մնացել ենք այս էջի վրա:

🔴 Նիկոլ Փաշինյանին պետք է վռնդել ոչ միայն իր արածների և իր անշնորք կառավարման համար, այլ նաև, որ նա հիմա տեղում նստելով ուտում է մեր և մեր երեխաների ապագան: Մեզ զրկում է ապագայից. մարտի 26-ին կայացած հանրահավաքի իր ելույթում ասաց Վազգեն Մանուկյանը