«Մենք կընտրենք ժամանակն ու տեղը»

78

ԱՄՆ-ն մտադիր չէ անտեսել Ռուսաստանի «ագրեսիվ» գործողությունները, որոնք առանցքային խնդիր են ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, հաղորդում է news.ru-ն:

«Մենք անհրաժեշտ գործողություններ կձեռնարկենք ճիշտ ժամանակին և մեր ընտրած վայրում», խոստացել է քաղաքական գործիչը։

ԱՄՆ-ի հռետորաբանությունը, որը բարձրաձայնում է Բլինկեը, մնում է անփոփոխ. ԱՄՆ-ն դեմ է «Հյուսիսային հոսք — 2» գազատարի նախագծին: Պետքարտուղարի խոսքերով՝ դրա կառուցումը Ռուսաստանին նոր զենք կտա՝ վերջինս կկարողանա էներգիան օգտագործել որպես հարկադրանքի գործիք: