«Լավագույնն են». Պուտինը խոսեց ռուսական պատվաստանյութերի մասին

58

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատել է Ռուսաստանում մշակված կորոնավիրուսային պատվաստանյութերը: Նա գտնում է, որ երեք պատրաստուկներն էլ լավագույնն են աշխարհում:

«Դրանցից ցանկացածով կարող եք պատվաստվել, դրանք աշխարհի լավագույն նմուշների շարքում են: Կարծում եմ, որ դրանք լավագույնն են այսօր», ասել է Ռուսաստանի ղեկավարը «Россия 1» հեռուստաալիքի եթերում:

Ներկա դրությամբ Ռուսաստանում երեք պատրաստուկ է մշակվել: Դրանք են Գամալեյա կենտրոնի «Սպուտնիկ V»-ն, «Վեկտոր» կենտրոնի «Էպիվակկորոնա»-ն, ինչպես նաև Չումակով կենտրոնի «ԿովիՎակը»:

«Սպուտնիկ V»-ն աշխարհում առաջին գրանցված պատվաստանյութն է կորոնավիրուսի դեմ, այս պահին դրա օգտագործումն արդեն հաստատվել է 57 երկրներում: