Գերմանիայում սահմանափակումներ կգործեն Ֆրանսիայից ժամանողների համար

75

Կիրակի՝ մարտի 28-ին, Ֆրանսիան, գերմանական իշխանությունների տեսանկյունից, համարվել է բարձր ռիսկի գոտի կորոնավիրուսի արագ տարածման պատճառով: Այդ կարգավիճակը ԳԴՀ-ն շնորհում է տարածաշրջաններին, որտեղ վերջին յոթ օրվա ընթացքում 100 հազար բնակչության թվով վարակվածների թիվը գերազանցում է 200 դեպքը: Ֆրանսիայում այդ ցուցանիշը ներկայում կազմում է ավելի քան 300 դեպք, հաղորդում է DW-ը:

Դա նշանակում է, որ այդ երկրից Գերմանիա ժամանողները պետք է ներկայացնեն փաստաթուղթ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի մասին, ինչպես նաեւ կարանտինում անցկացնեն 10 օր: Սակայն ստանալով կրկնակի բացասական թեստի արդյունքը Գերմանիա ժամանելուց 5 օր անց՝ նրանք իրավունք ունեն վաղաժամ դուրս գալ կարանտինից:

Գերմանիան շնորհում է երկրներին եւ տարածաշրջաններին երեք տարբեր կարգավիճակ՝ կախված համաճարակաբանական իրավիճակից: Բացի բարձր ռիսկի գոտիներից, այդ դասակարգման են ենթարկվում ռիսկի գոտիները, որտեղ վերջին 7 օրվա ընթացքում 100 հազար բնակչության թվով վարակվածների թիվը կազմում է մինչեւ 50 դեպք, եւ բարձր ռիսկի գոտիները, որտեղ տարածված են կորոնավիրուսի նոր առավել վտանգավոր տեսակները:

Վերջինները համարվում են ամենավտանգավոր, եւ այդտեղից ժամանող ճանապարհորդների նկատմամբ գործում են ամենախիստ սահմանափակումները: Գերմանիայի սահմանը հատելուց հետո նրանք պետք է անցկացնեն 14 օր կարանտինում առանց այն վաղաժամ ավարտելու իրավունքի անգամ թեստի բացասական արդյունքի դեպքում:

Այսօր այդպիսի տարածաշրջաններն են, գերմանական իշխանությունների կարծիքով, Ֆրանսիան, Չեխիան, Սլովակիան եւ Տիրոլ ավստրիական դաշնային հողի որոշ շրջաններ:

News.am