Գամալեյա կենտրոնի մի քանի աշխատակիցներ կրկնապատվաստվել են Սպուտնիկ V-ով

288

Գամալեյա կենտրոնի տարբեր տարիքային խմբերի մի շարք աշխատակիցներ կրկին պատվաստվել են Սպուտնիկ V-ով: Այս մասին կիրակի օրը հայտարարել է կենտրոնի փոխտնօրեն Դենիս Լոգունովը ՌԴ Առաջին ալիքի եթերում:

«Իհարկե, Սպուտնիկ V-ն կարող է օգտագործվել կրկնապատվաստման համար: Չկան սահմանափակումներ: Աշխատակիցների մի մասը վաղուց էր պատվաստվել: Եվ նրանցից մի քանիսը` տարեցները, կրկին պատվաստվել են: Շատ լավ [իմունային] պատասխաններ եղան», ասել է նա։

Լոգունովը նաև նշել է, որ տարեցների մոտ պատվաստանյութից կողմնակի բարդություններ ունենալու հավանականությունն ավելի փոքր է, քան երիտասարդների մոտ: