Բայդեն. Ինձ չեն հետաքրքրում Մեքսիկայի հետ ԱՄՆ սահման այցելելու Թրամփի ծրագրերը

209

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իրեն չեն մտահոգում առաջիկա շաբաթների ընթացքում ԱՄՆ-Մեքսիկա սահման այցելելու ԱՄՆ նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի ծրագրերը:

«Մենք իրականացնում ենք ծրագիր, որում ես շատ վստահ եմ», ասել է Բայդենը։ Գործող պետության ղեկավարի խոսակցությունը Դելավեր նահանգում լրագրողների հետ հեռարձակել են ամերիկյան հեռուստաընկերությունները:

Շաբաթ օրը Թրամփն ասել էր, որ անհրաժեշտ չի համարում իր այցը սահման, բայց պատրաստ կլինի դա անել «առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում» ՝ հանուն մաքսային ծառայության աշխատակիցների: