Ապրիլ ամսին ԱՄՆ- ում լույս կտեսնի թուրք գրողի հերթական գիրքը հայոց ցեղասպանության մասին

208

Գրքի հեղինակը Ումիթ Քուրթն է։
Նա մի քանի աշխատությունների հեղինակ է,որոնք նոր լույսի տակ են ներկայացնում Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հայերի բռնի տեղահանությունն ու կոտորածը։
Ումիթ Քուրթը դասավանդում է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քլարք համալսարանում ,հեղինակ է « The Armenians of Aintab: The Economics of Genocide in an Ottoman Province», « The Spirit of the Laws» աշխատությունների։
Վերջինս լույս է տեսել 2012 թվականին,լույս է ընծայել թուրքական «Իլեթիշիմ» հրատարակչությունը։
Այս գիրքը,որի ամբողջական վերնագիրն է «Օրենքների ոգին.Հայոց ցեղասպանության հետքերը փնտրելով «Լքյալ գույքերի» մասին օրենքներում»,լույս է ընծայվել Թաներ Աքչամի հետ համատեղ ։
Գիրքը նվիրված է թուրքական այն օրենքներին,որոնք վերաբերում են բռնի տեղահանված հայերի ունեցվածքներին և ըստ այդ կարգավորումների՝ տեղահանվածներին պետք է տրամադրվեր իրենց գույքին համարժեք փոխհատուցում։
Նրա աշխատությունները ընթերցողը կարող է գտնել հետևյալ հղումով՝ https://www.academia.edu/45568414/The_Armenians_of_Aintab_The_Economics_of_Genocide_in_an_Ottoman_Province