Ապրիլին հրաժարական եմ տալու, բայց չեմ գնալու. Փաշինյան

76

«Դուք պետք է գնահատական տաք անցյալին ու որոշում կայացնեք ապագայի վերաբերյալ: Դուք պետք է գնահատակն տաք անցյալին եւ պետք է որոշում կայացնեք ապագայի վերաբերյալ: Այո, ես ապրիլին հրաժարական եմ տալու: Ոչ թե հրաժարական եմ տալու-գնալու, այլ որ տեղի ունենան արտահերթ ընտրություններ` այդ ընթացքում շրունակելով լինել վարչապետի պարտականությունները կատարող:

Եթե դուք կվերահաստատեք ձեր մանդատը, ես, մեր թիմը կշարունակենք ծառայել ձեզ շատ ավելի լավ, քան նախկինում: Եթե չեք հաստատի, մենք խոնարհաբար իշխանությունը կփոխանցենք նրան, ում դուք կընտրեք»,-մարտի 28-ին Արմավիրի մարզի Արագած գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։